«Հեռավորությունը հաղթահարելուց հետո սկսում ես ավելի շատ սիրել»․ Սոֆի Դեւոյան

10:48   10 հոկտեմբերի, 2021

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանն իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, պատասխանել է հետեւորդների հարցերին։

Նրանցից մեկը հարցրել է․ «Դժվար չէ՞ հեռավորության վրա սեր պահելը», ինչին ի պատասխան պարուհին գրել է․ «Դժվար է․․․ շատ, բայց հեռավորությունը հաղթահարելուց հետո սկսում ես ավելի շաատ սիրել, տեսնել, գնահատել, նկատել, պատմել, գրկել, վստահել, սիրել, սիրել, սիրել, սիրել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆին կրում էր սեւ գույնի հանդերձանք, ինչը համադրել էր բարձրակրունկների հետ։ Սոֆիի մազերն արձակված էին, նախընտրել էր ընդգծված շպար։ Կորպարն ամբողջացնում էին ծավալուն մատանին եւ ականջօղերը։ Հրապարակմանը կից երիտասարդ պարուհին անգլերեն լեզվով գրել էր․ «Մակագրության բացակայություն եւս մակագրություն է»։



© NEWS.am STYLE