«Ես կարծեցի Քիմ Քարդաշյանն է»․ երկրպագուները չեն ճանաչել կտրուկ կերպարանափոխված Մեգան Ֆոքսին

10:13   10 հոկտեմբերի, 2021

Մեգան Ֆոքսը որոշել է կտրուկ փոփոխություններ կատարել արտաքինում: Թվում է, թե «Տրանսֆորմերների» աստղին դժվար է պատկերացնել առանց սեւ գանգուրների, իսկ ճակատագրական թխահերի կերպարը երկար տարիներ մնում է դերասանուհու այցեքարտը:

Սակայն, օրերս էպատաժային աստղը որոշել է բյութի կերպարանափոխության դիմել։ Մեգանն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ անսպասելիորեն ներկայացել է շեկ վարսերով։

Ինսայդերների տվյալներով՝ այդ քայլին աստղը դիմել է «Ջոնի եւ Քլայդ» ֆիլմում դերի համար, որի թողարկումը նախատեսված է հաջորդ տարվա գարնանը:

Մեկնաբանություններում երկրպագուները խոստովանել են, որ անմիջապես չեն ճանաչել կինոաստղին, իսկ շատերը նրան համեմատել են ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի հետ: Մի քանի տարի առաջ Քանյե Ուեսթի նախկին կինը նույնպես ուներ մազերի յադ գույնը։

«Ես կարծեցի Քիմ Քարդաշյանն է։ Չճանաչեցի քեզ», «Դու միշտ կրակոտ տեսք ունես», «Անսպասելի մազերի երանգ: Ինձ դուր է գալիս», «Ու՞ր է մեր սեւ պանտերա», «Հուսով եմ, որ դա կարճ ժամանակով է, բայց դու գեղեցկուհի ես անկախ մազերի գույնից», - նշել են Մեգանի հետեւորդները։

Աղբյուրը՝ Kp.ru



© NEWS.am STYLE