Սելենա Գոմեսին եւ Քրիս Էվանսին կասկածում են սիրային կապի մեջ

11:09   10 հոկտեմբերի, 2021

Սելենա Գոմեսի եւ Քրիս Էվանսի երկրպագուները վաղուց են հետեւում այս զույգին՝ հույս ունենալով գոնե ինչ-որ ապացույց ստանալ, որ երկու աստղերի միջեւ ռոմանտիկ պատմություն կա, փոխանցում է «5 канал»-ը:

Սակայն մինչեւ վերջերս այդ սիրավեպն ապացուցող ոչ մի ծանրակշիռ հաստատում չէր հաջողվում գտնել նույնիսկ հոլիվուդյան պապարացիներին։

Վերջապես Գոմեսին ու Էվանսին նկատել են Լոս Անջելեսի ստուդիայից դուրս գալիս։ Նրանք նաեւ նկատվել են ռեստորաններից մեկում, գրում է ELLE պարբերականը։

Ավելին, Էվանսը բաժանորդագրվել է Գոմեսի Instagram-յան էջին եւ այժմ սոցիալական ցանցում հետեւում է հմայիչ երգչուհու կյանքին։ Ի դեպ, նա պատասխան քայլ չի արել, բայց երկրպագուները վստահ են, որ այդ ամենը հենց այնպես չի արված։



© NEWS.am STYLE