«Իմ սեր, իմ աշխարհ»․ Մարջան Ավետիսյանի եւ ամուսնու ջերմ գրկախառնությունը

11:49   10 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Մարջան Ավետիսյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին մեղմ գրկել է իր ամուսնուն։ Նա կրում է մոխրագույն վերնազգեստ, մուգ գույնի շարֆ։ Նա առանց շպարի է, նրա վարսերը հավաքված են։ Հրապարակումը դերասանուհին չի մեկնաբանել, սակայն հեշթեգերում նշել է «#իմ կյանք #իմ սեր #իմ աշխարհ» արտահայտությունները։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին կերպարանք էր ընդունել սպիտակ հագուստով․ վերնաշապիկ, տաբատ։ Դերասանուհին հավաքել էր մազերը, նախապատվությունը տվել նվազագույն շպարին։ Հրապարակումը Մարջանը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազում դրական խոսքեր էին ուղղել նրան․ «Էտալոն», «Նրբություն»։



© NEWS.am STYLE