Ուլտրակարճ կիսաշրջազգեստ, բոտֆորտներ․ Աստղիկ Սաֆարյանի ոճային լուքը

14:39   10 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ոճային կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Աստղիկը կրում է ուլտրակարճ, սեւ գույնի զգեստ, դեղին երանգի բաճկոն, մուգ երանգի բոտֆորտներ։ Ոճային երգչուհին արձակել է մազերը, նախապատվությունը տվել մեղմ շապրին։ Կերպարը համադրել է գլխարկի եւ գոտու հետ։ Հրապարակման մեկնաբանություններում հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Գեղեցկուհի»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկը կարմիր հագուստ էր կրում, որը համադրել էր սեւ վերնազգեստի հետ։ Ոճային երգչուհին արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր գլխարկը։



© NEWS.am STYLE