«Շնորհակալ եմ ամեն ինչի համար, մեր ընտանիքի համար»․ Աննա Թովմասյանի շնորհավորանքը Արամեին

12:37   10 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Աննա Թովմասյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով, որում պատկերված է ամուսնու՝ երգիչ Արամեի հետ, ում ծննդյան օրն է այսօր։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում զույգը կերպարանք է ընդունել սեղանի շուրջ։ Աննա ճերմակ զգեստով է։ Նրա մազերն արձակված են, նախընտրել է մեղմ շպար։ «Ծնունդդ շնորհավոր, սեր իմ։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, մեր ընտանիքի համար։ Առողջ եղիր։ Մենք քեզ շատ ենք սիրում», - ընտանեկան հրապարակմանը կից գրել է Աննան։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում երգիչ Արամեի կինը բաց գույնի տաբատ էր կրում, սեւ տոպ։ Աննա Թովմասյանը հավաքել էր մազերն ու նախընտրել էր վառ շպար։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը կերպարն ամբողջական էր դարձրել աքսեսուրաներով։ «Երբ դադարում եմ աղոթել, զուգադիպությունները դադարում են։ Իսկ դուք հավատո՞ւմ եք զուգադիպություններին»,- մեկնաբանություններում գրել էր Աննան։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին ուղղել Աննային։ «Սիրուն»,- գրել էր երգչուհի Սիլվա Հակոբյանը։



© NEWS.am STYLE