«Օրերն այնքան արագ են անցնում»․ Լուսինե Թովմասյան

23:41   10 հոկտեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում գեղեցկուհին կրում է մուգ կապույտ գույնի վերնաշապիկ, նույն երանգի տաբատ, բարձրակրունկներ։ Լուսինեի մազերն արձակված են, կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երկու երեխաների երիտասարդ մայրիկը գրել է․ «Օրերն այնքան արագ են անցնում. լույսը բացվելուն պես բոլորս անցնում ենք մեր առօրյային` աշխատում, երեխաներին խնամում և այդպես շարունակ», - ապա հարց է ուղղել հետեւորդներին․ «Ի՞նչ եք կարծում. ճի՞շտ է «օրվա պլան» գրելը»։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում Լուսինեն կրում էր մուգ գույնի ջինսե տաբատ, սեւ բլուզ։ Նրա ալիքավոր վարսերն արձակված էին, մեղմ շպարով էր։ «Փոքրիկ ես», - հրապարակմանը կից գրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE