«Իդեալ»․ Սոնա Ռուբենյանի քնքուշ լուսանկարը

19:36   10 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր քնքուշ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված սեւ-սպիտակ կադրերում երգչուհու մազերը հավաքված են, նախապատվությունը տվել է նվազագույն շպարին։ Իսկ կերպարն ամբողջացնում է մեծ ականջօղը։ Հրապարակումը Սոնան չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել՝ գրելով․ «Իդեալ», «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին առանց շպարի էր։ Սոնան կրում էր սպիտակ գույնի սվիտեր։ Նրա մազերը հավաքված էին։ Հրապարակմանը կից տաղանդավոր երգչուհին գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE