Առաջնեկի ծնունդին սպասող Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը ԱՄՆ-ից

21:49   10 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Քրիստինա Եղոյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ կերպարում։

View this post on Instagram

A post shared by Christina Yeghoyan (@christinayeghoyan)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում բալիկի սպասող Քրիստնան կրում է բաց երանգի զգեստ։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Քրիստինան դիմելով հետեւորդներին՝ գրել է․ «Բարի երեկո սիրելիներս։ Հետաքրքիր է՝ սիրու՞մ եք ճամփորդել։ Հ.Գ ես շա՜տ»։

Հիշեցնենք, որ օրերս հրապարակված կադրերում Քրիստնան սեւ զգեստ էր կրում, սպիտակ վերնաշապիկ։ Քրիստինան արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ վզնոց, թեւնոցներ։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE