Միշտ ոճային. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

10:15   11 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Աստղիկը սեւ զգեստ է կրում։ Երգչուհին արձակել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ ականջօղեր, թեւնոց, մատանի։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Աստղիկը սեւ զգեստ էր կրում, դեղին  բաճկոն, մուգ բոտֆորտներ։ Ոճային երգչուհին արձակել էր մազերը, նախապատվությունը տվել մեղմ շապրին։ Կերպարն ամբողջացրել էին գլխարկը եւ գոտին։ Հրապարակման մեկնաբանություններում հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE