«Սիրուն». Մարինկա Խաչատրյանի ֆոտոշարքը

11:45   11 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել։

Դերասանուհին նկարահանման համար սեւ հագուստ է ընտրել։ Մարինկան արձակել էր մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։ Երիտասարդ դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են գրել նրան․ «Սիրուն»:

Օրեր առաջ տեղադրված կադրերում Մարինկան ջինսե տաբատ էր կրում եւ կանաչ գույնի շապիկ։ Երիտասարդ դերասանուհին արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել բնական դիմահարդարմանը։ «Բարի լույս։ Իսկ Դուք արդեն սրճե՞լ եք»,- մեկնաբանություններում հետեւորդներին հարցրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE