Փոլ Մաքքարթնին նշել է մարդու անունը, որի պատճառով փլուզվել է «The Beatles» խումբը

12:09   11 հոկտեմբերի, 2021

Բրիտանական «The Beatles» երաժշտական խմբի մասնակից Փոլ Մաքքարթնին նշել է, որ Ջոն Լենոնն է դարձել կոլեկտիվի փլուզման մեղավորը։ Նա նման կարծիք է հայտնել «BBC Radio 4» ռադիոալիքին տված հարցազրույցի ընթացքում։

Երաժիշտի խոսքով՝ ճիշտ չէ հանրության կարծիքը, թե խմբի փլուզման նախաձեռնողն ինքն է եղել։ «Ես չեմ սկսել այդ փլուզումը։ Մեր Ջոնին էր»,- նշել է Մաքքարթնին։ Նա հավաստիացրել է, որ ցանկանում էր շարունակել ելույթ ունենալ խմբի կազմում։ Հենց Լենոնն է երաժիշտների վեճերից մեկի հետո որոշել, որ «The Beatles»-ը չի կարողանա հարթել ներքին տարաձայնությունները։ «Ջոնին մի օր պարզապես մտավ սենյակ ու վստահեցրեց, որ հեռանում է «The Beatles»-ից»,- հիշել է երաժիշտը։

Նա հավելել է, որ երաժշտական խմբի կարիերան կարող էր շատ ավելի երկար շարունակվել։

 Լուսանկարը՝ Samir Hussein/WireImage



© NEWS.am STYLE