Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը հանգստից

22:45   11 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են լողափնյա հանգստի ընթացքում։ Երգիչ Մարտին Մկրտչյանի կինը սեւ շապիկ է կրում, վագրային պրինտով շրջազգեստ։ Երկու երեխաների մայրիկն արձակել է մազերը, խոշոր աքսեսուարներ ընտրել։ Նա լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական խոսքեր են գրել։   

Ավելի վաղ հրապարակված կադրերում Հռիփսիմեն պատկերված էր ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի հետ։ Լուսանկարն արվել էր ծովափնյա հանգստի ընթացքում։ Զույգը, որը մեծացնում է երկու որդիներին, ջերմ գրկախառնված էր։ Հռիփսիմեն լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական խոսքեր էին գրել։



© NEWS.am STYLE