Օլգա Բուզովան «Вечерний Ургант» հաղորդմանը մասնակցել է 1200 ռուբլի արժեքով զգեստով, որը վաճառվում է AliExpress-ով

19:13   11 հոկտեմբերի, 2021

Ռուս երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան «Вечерний Ургант» հաղորդմանը մասնակցել է զգեստով, որը վաճառվում է AliExpress կայքում։ Նկարահանման օրն արված լուսանկարները հրապարակվել են երգչուհու Ինստագրամյան էջում։

35-ամյա աստղը հեռուստաստուդիա է գնացել ծաղկային պրինտով զգեստով։ Այն նաեւ կտրվածք ունի, որը մերկացնում է փոփ երգչուհու մեջքը։ Նա կերպարն ամբողջացրել է խաչի տեսքով ականջօղերով, վառ դիմահարդարմամբ։

Ի դեպ, նմանատիպ զգեստ ներկայացված է AliExpress-ի նմուշակազմում 1200 ռուբլիով՝ 51 տոկոս զեղչի պայմաններում։ Այս պահին ապրանքը վաճառված է։



© NEWS.am STYLE