Թիմոթի Շալամեի առաջին լուսանկարը՝ Վիլի Վոնկայի կերպարում

22:11   11 հոկտեմբերի, 2021

Դերասան Թիմոթի Շալամեն, որը հայտնի է «Դյունա», «Փոքրիկ կանայք», «Կանչիր ինձ քո անունով» ֆիլմերով, լուսանկար է հրապարակել, որում Վիլի Վոնկայի կերպարում է։

Շալամեն «Վոնկա» ֆիլմում կկատարի գլխավոր դերը․ ժապավենը կպատմի այն մասին, թե ինչպես է հերոսը դարձել աշխարհում լավագույն քաղցրավենիք արտադրողը։ Ռոալդ Դալի ստեղծագործությունների հիման վրա մյուս ֆիլմերում Վիլի Վոնկայի կերպարները մարմնավորել են Ջոնի Դեփն ու Ջին Ուայլդերը։

Ժապավենի ռեժիսորը Փոլ Քինգն է, որը նկարահանել է «Պադինգթոնի արկածների» երկու մասերը։ Ֆիլմում ներառված կլինեն նաեւ երաժշտական համարներ, որոնցում Շալամեն կարիերայի ընթացքում առաջին անգամ ստիպված կլինի երգել ու պարել։

Բացի Շալամեից՝ ֆիլմում կնհարահանվեն նաեւ Սալի Հոքսինը, Ռոուեն Ատկինսոնը, Օլիվիա Քոլմանը, Ջիմ Քարթերը, Քիգեն Մայքլ Քին։

 

Գլխավոր լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE