Լեոնտեւի ներկայացուցիչը հերքել է լուրերը, թե երգիչը հոսպիտալացվել է

17:29   11 հոկտեմբերի, 2021

Ռուս երգիչ Վալերի Լեոնտեւը կորոնավիրուսով չի հոսպիտալացվել, РБК-ի հետ զրույցում հայտնել է արտիստի համերգային տնօրեն Բորիս Չիգիրեւը։

Այսօր լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել, որ Ռուսաստանի Դաշնության 72-ամյա արտիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, եւ երգիչը միջին ծանրության վճակում հայտնվել է հիվանդանոցում։

Վերջին շրջանում Վալերի Լեոնտեւը գրեթե չէր ներկայանում հանրությանը եւ հազվադեպ էր համերգներ ունենում։



© NEWS.am STYLE