«Սիրելիիս հետ». Լուսինե Թովմասյանի ջերմ լուսանկարն ամուսնու հետ

11:18   12 հոկտեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված է ամուսնու հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, կադրում ջերմ գրկախառնված է։ Լուսինեն մեկնաբանություններում օգտագործել է «սիրելիիս հետ» հեշթեգը։

Ավելի վաղ տեղադրված կադրերում գեղեցկուհին մուգ կապույտ վերնաշապիկ է կրում, նույն երանգի տաբատ, բարձրակրունկներ։ Լուսինեի մազերն արձակված էին, կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երկու երեխաների երիտասարդ մայրիկը գրել էր․ «Օրերն այնքան արագ են անցնում. լույսը բացվելուն պես բոլորս անցնում ենք մեր առօրյային` աշխատում, երեխաներին խնամում և այդպես շարունակ», - գրել էր նա։



© NEWS.am STYLE