Աբու Դաբիում «Կաղամարի խաղ» սերիալի մոտիվներով մրցաշար կանցկացվի. պարտվողներին չեն սպանի

23:13   11 հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 12-ին Աբու Դաբիի կորեական մշակույթի կենտրոնը Netflix-ի «Կաղամարի խաղը» սերիալի մոտիվներով մրցաշար կանցկացնի, հայտնում է Buisness Insider-ը։

Մրցաշրջանի ընթացքում ներկայացված կլինի վեց խաղերից չորսը, որոնք պատկերված են հեռուստաշոուի ընթացքում։ Նշվում է, որ կազմակերպիչները չեն պատրաստվում սպանել մրցաշարի պարտված մասնակիցներին։

Մրցաշարին 30 մարդ կմասնակցի, որոնց երկու խմբի կբաժանեն։ Հաղթողները որպես մրցանակ սպորտային կանաչ կոստյումներ կստանան։ Այն անց կկացվի հոկգտեմբերի 12-ին Աբու Դաբիում կորեական մշակութային կենտրոնում, որը խաղերի կազմակերպիչն է։



© NEWS.am STYLE