«Ստեղծարարություն Երեւանից». հեղինակավոր պարբերականը պարֆյումներ Ծովակ Ոսկանյանին «տարվա բացահայտում» է անվանել

21:29   11 հոկտեմբերի, 2021

Çafleurbon պարբերականը հայ երիտասարդ պարֆյումեր Ծովակ Ոսկանյանին «տարվա բացահայտում» է անվանել։

Ինչպես նշում է պարբերականը, 28-ամյա Ոսկանյանն ինքնուս է։ Հեղինակը նրա ստեղծագործողություններին ծանոթացել է «Pitti Fragranze 2021» միջազգային ցուցահանդեսի ընթացքում։ Voskanian ապրանքանիշն իրեն գերել է սահմանափակ քանակով արտադրված օծանելիքով՝ հրաբխային քարերից պատրաստված սրվակներով։

Ծովակն անձամբ է բուրավետ բույսեր աճեցնում ու եթերային յուղեր ստանում։ «Հետո նա ինձ հիացրեց իր էնտուզիացմով ու փայլող աչքերով՝ ցուցադրելով չորս բույրերը, որոնցից մարգարիտն ինձ համար Pèche Chyprée բույն էր»,- նշել է նա։

Ավելի վաղ Ոսկանյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է ամեն ինչ սկսվել եւ ոչ միայն։ 



© NEWS.am STYLE