«Չեմ էլ ուզում իմանալ, որ կա այլ իրականություն». Արեւիկ Ուդումյանի դուստրը 11 ամսական է

23:39   11 հոկտեմբերի, 2021

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել․ Արեւիկի դուստրը 11 ամսական է։

«Այսօր ամսի 11-ն է, ու այս աղջկա 11 ամսականն է, նաև կյանքի մեծագույն պարգև` աղջիկ բալիկների օրն է։ Ամեն ինչ աղջիկների համար ու մասին է փաստորեն այսօր։ Ես էլ մեր տան երրորդ աղջիկն եմ, ու մամաս միշտ պնդում է` ինչքան շատ աղջիկ, այդքան լավ, եւ ես լիովին համաձայն եմ: Ու չեմ էլ ուզում իմանալ, որ կա այլ իրականություն»,- մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը։

View this post on Instagram

A post shared by Arevik Udumyan (@arevikudumyan)



© NEWS.am STYLE