Մահացել է Վախթանգ Կիկաբիձեի կինը

09:14   12 հոկտեմբերի, 2021

Մահացել է երգիչ եւ դերասան Վախթանգ Կիկաբիձեի կինը՝ Իրինա Կեբաձեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով վրացական լրատվամիջոցներին։

«Կյանքից հեռացավ իմ ամենահիասքանչ, ջերմ եւ նվիրված մարդը․․․ Մայրիկ, ես սիրում եմ քեզ»,- սոցիալական ցանցերում գրել է Կեբաձեի դուստրը՝ Մարինա Սագարաձեն։

Իրինա Կաբաձեն Ռուսաստանի վաստակավոր արտիստ է․, նախկինում Թբիլիսիի օպերային ակադեմիական թատրոնի պրիմա պարուհի։ Ավարտել է Լենինգրադի Վագանկովյան խորեոգրաֆիայի ուսումնարանը։ Վախթանգ Կիկաբիձեն եւ Իրինա Կաբաձեն ամուսնացել են 1965թ.-ին, միասին ապրել 50 տարի։

 



© NEWS.am STYLE