«Աստված միշտ պահապան լինի քեզ ու քո փոքրիկ Ռոբկային». Հռիփսիմե Հակոբյանը երեխաների ջերմ լուսանկարով շնորհավորել է որդուն

10:41   12 հոկտեմբերի, 2021

Երգիչներ Մարտին Մկրտչյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի որդին՝ Լեոն, նշում է ծննդյան օրը։

Երգչուհին որդիների ջերմ լուսանկարով շնորհավորել է Լեոյին։ «Շնորհավոր 7 ամյակդ մեր Աշխարհ, մեր Երջանկություն։ Անսահման երջանիկ ենք, որ հենց մենք ենք քո ծնողները։ Աստված միշտ պահապան լինի քեզ ու քո փոքրիկ Ռոբկային»,- գրել է Հռիփսիմեն։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին լողափնյա հանգստի ընթացքում։ Երգիչ Մարտին Մկրտչյանի կինը սեւ շապիկ էր կրում, վագրային պրինտով շրջազգեստ։ Երկու երեխաների մայրիկն արձակել էր մազերը, խոշոր աքսեսուարներ ընտրել։ Նա լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական խոսքեր էին գրել։   



© NEWS.am STYLE