Հմայիչ. Արփի Գաբրիելյանի աշնանային կերպարը

17:44   12 հոկտեմբերի, 2021

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Արփին սեւ հագուստ է կրում։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինն արձակել է մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Արփիի եւ երգիի Միհրան Ծառուկյանի որդին պատկերված էր նկարելիս։ Ծնողները փոքրիկին տվել են Ռոբերտ անունը։ «Իմ փոքրիկ արքայազն»,- մեկնաբանություններում գրել էր Արփին։



© NEWS.am STYLE