Chanel-ը փոխում է քաղաքականությունը․ սահմանափակված է ապրանքանիշի ամենահանրահայտ պայուսակների վաճառքը

11:49   12 հոկտեմբերի, 2021

Այս ամսվանից Chanel-ը փոխում է վաճառքների քաղաքականությունը։ Hypebeast-ի հաղորդմամբ՝ այժմ արդեն նորաձության տան հաճախորդները կարող են միայն մեկ «Classic Flap Bag» եւ «Coco Handle» պայուսակ գնել (սրանք Chanel-ի երկու ամենահանրաճանաչ մոդելներն են) տարվա ընթացքում։ Սահմանափակումները վերաբերում են նաեւ կաշվե փոքրիկ իրերին․ տարվա ընթացքում կարելի է գնել երկուսից ոչ ավելի նմանատիպ իր։ Թեեւ այս տարի Chanel-ն արդեն երեք անգամ բարձրացրել է ամենահանրաճանաչ ապրանքների գինը, պայուսակներն, ամեն դեպքում, պահանջված են, նշում է Hypebeast-ը։

Նույն սխեմայով արդեն աշխատում է Hermès-ը՝ նորաձեւության տան յուրաքանչյուր հաճախորդ տարվա ընթացքում կարող է գնել նույն մոդելի միայն երկու պայուսակ։

Լուսանկարը՝ Christian Vierig/Getty Images



© NEWS.am STYLE