Ոճային մայրիկ. Արեւիկ Ուդումյանի լուսանկարը

16:47   12 հոկտեմբերի, 2021

Հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Արեւիկը սեւ տաբատ է կրում, վանդակավոր բլուզ։ Նա բաց գույնի վերարկու է ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ գլխարկ, պայուսակ, ականջօզեր։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

View this post on Instagram

A post shared by Arevik Udumyan (@arevikudumyan)

Ավելի վաղ Արեւիկը հրապարակել էր իր ու դստեր՝ Նունեի լուսանկարը, որը 11 ամսական էր դարձել։ «Այսօր ամսի 11-ն է, ու այս աղջկա 11 ամսականն է, նաև կյանքի մեծագույն պարգև` աղջիկ բալիկների օրն է։ Ամեն ինչ աղջիկների համար ու մասին է փաստորեն այսօր։ Ես էլ մեր տան երրորդ աղջիկն եմ, ու մամաս միշտ պնդում է` ինչքան շատ աղջիկ, այդքան լավ, եւ ես լիովին համաձայն եմ: Ու չեմ էլ ուզում իմանալ, որ կա այլ իրականություն»,- գրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE