Լրատվամիջոցները պատմել են արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդթլոնի հարաբերություններում ճգնաժամային շրջանի մասին

16:17   12 հոկտեմբերի, 2021

Արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնն ամուսնությունից մի քանի տարի առաջ հարաբերություններում լուրջ խնդիրներ են ունեցել եւ նույնիսկ որոշ ժամանակով բաժանվել են, բրիտանական Express-ին պատմել է փորձագետ Քեթի Նիքոլը։

Բաժանման պատճառ է դարձել այն, որ Ուիլյամը բանակում ծառայության է վերադարձել։ «Կարծում եմ՝ Քեյթը նրան բարդ դրության մեջ է դրել։ Կարծում եմ՝ նա ինչ-որ այլ պարտականություններ էր ցանկանում։ Ուիլյամը ջանասիրաբար աշխատում էր բանակում, շատ զբաղված էր։ Նրանց համար միասին ժամանակ անցկացնելն ավելի ու ավելի էր բարդանում»,- պատմել է փորձագետը։

Սակայն դադարից հետո Քեմբրիջի դուքսերը վերամիավորվել են, իսկ 2011թ.-ի ապրիլի 29-ին ամուսնացել, եւ դա, առանց չափազանցության, դարձել է դարի հարսանիքը։ Այս ընթացքում լույս աշխարհ են եկել զույգի երեք երեխաները՝ Ջորջը, Շարլոտան եւ Լուին։

Լուսանկարը՝ Chris Floyd/Camera Press/PA via AP



© NEWS.am STYLE