Գուզեեւան վերջին շաբաթվա ընթացքում առաջին անգամ հիվանդանոցից կապ է հաստատել հետեւորդների հետ

18:10   12 հոկտեմբերի, 2021

Լարիսա Գուզեեւան կապ է հաստատել հետեւորդների հետ։ Երկրպագուներն արդեն մեկ շաբաթ լուր չունեին արտիստի մասին, որը հիվանդացել է կորոնավիրուսով եւ գտնվում է հիվանդանոցում։

Գուզեեւան Stories բաժնում երեք հրապարակում է արել․ բոլորում էլ երեւում է, որ նա դիտում է «Գավ անունով փիսիկը» խորհրդային մուտլֆիլմը։ Ընդ որում, հետեւորդները կարողացել են տեսնել միայն էկրաները, դերասանուհին ոչինչ չի ասել։ Բացի հերոսների ձայներից՝ լսվում էր միայն սարքավորումների ձայնը, հայտնում է Life-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ դերասանուհու ջերմությունն արդեն կարգավորվել է, սակայն նրան մինչ այժմ անհանգստացնում է լուրջ շնչահեղձությունը։ Ավելի վաղ «Սանկտ Պետերբուրգ» հեռուստաալիքը հայտնել է, որ Գուզեեւայի թոքերի ախտահարումը հասել է 60-65 տոկոսի։ Նրան հոսպիտալացրել են սեպտեմբերի 26-ի երեկոյան։ Դերասանուհին վերադարձել է Ղրիմում ֆիլմի նկարահանումներից։ Կոմունարկայի հիվանդանոցի բժիշկները նրա մոտ COVID են ախտորոշել։



© NEWS.am STYLE