16 նորաձեւ պայուսակ, որոնց մասին պետք է տեղյակ լինել

18:22   17 հոկտեմբերի, 2013

Առաջին հայացքից թվում է, որ բոլոր մեծ քաղաքներում ու մայրաքաղաքներում ամենուր պայուսակներ կան. հագուստի խանութներում, շուկաներում, մասնագիտացված բուտիկներում, առեւտրի կենտրոններում եւ նույնիսկ հիպերմարկետներում: Սա, իհարկե, լավ է, բայց նույնիսկ այդքան մեծ ընտրության դեպքում ոչ բոլոր նորաձեւության սիրահարներն են գոհ:

Նրանց հավաստմամբ, ինչը հաճախ համընկնում է պարզ իրականության հետ, նշված առեւտրի կետերում, իհարկե, բացի ֆիրմային խանութներից, վաճառվում է միեւնույն արտադրողի միանման արտադրանքը: Եվ եթե զարգացած երկրներում ցածրորակ արտադրանքի աշխարհագրությունը Չինաստանից մինչեւ Բանգլադեշ է, ապա հայ սպառողը «գոհանում է» թուրքական կամ, լավագույն դեպքում, Էմիրություններից բերված արտադրանքով:

Նման ընտրության դեպքում հարկավոր է մոռանալ պայուսակի դիզայնի եւ ոճի մասին: Սարսափելին այն է, որ առաջարկվող արտադրանքի նմանության պատճառով նորաձեւ կանայք եւ տղամարդիկ նույնպես նմանվում են միմյանց: Բոլորի ձեռքին նույն մոդելի պայուսակներ են՝ փոքր-ինչ գունային տարբերությամբ: Նույնը կարելի է ասել հագուստի, կոշիկի եւ զգեստապահարանի այլ բաղադրիչների մասին:

Մենք որոշեցինք ներկայացնել, թե ինչից են օգտվում այն երկրների քաղաքացիները, որոնք թելադրում են նորաձեւության աշխարհի միտումները: Այստեղ ընտրությունն ու երեւակայությունը մեծ են: Հիացե՛ք այս աշնան գեղեցիկ եւ նորաձեւ պայուսակներով: Եվ եթե չկարողանաք քաղաքում նման պայուսակներ գտնել, կարող եք օգտվել առցանց-խանութներից:

 

Դասական

Balenciaga

Valentino

Givenchy

Dolce & Gabbana

 

Գործնական շքեղություն

Mulberry

The ROW

Fendi

Loewe

 

Սեթեւեթանք

Victoria Beckham

Chloé

Marc by Marc Jacobs

McQ Alexander McQueen

 

Creative

3.1 Phillip Lim

Versace

MARIO TESTINO FOR MATE 

KENZO

Գրիգոր Ավետիսյան



© NEWS.am STYLE