«Ես պայքարում եմ իմ, ոչ թե ուրիշների դեմ». Լուչանո Պավարոտտին այսօր կդառնար 86 տարեկան

18:35   12 հոկտեմբերի, 2021

86 տարի առաջ այս օրը՝ հոտեմբերի 12-ին, ծնվել է աշխարհի ամենահայտնի ու հաջողակ տենորներից մեկը՝ իտալացի օպերային երգիչ Լուչանո Պավարոտտին:

Պլասիդո Դոմինգոյի եւ Խոսե Կարերասի հետ Պավարոտտին համարվել է երեք ամենահզոր տենորներից մեկը: Նա հայտնի է դարձել իր համերգների եւ մեդիա ելույթների շնորհիվ: Պավարոտտին յուրահատուկ էր նաեւ նրանով, որ ներգրավվել էր, նույնիսկ, փոփ երաժշտության մեջ՝ այդպիսով սեր ու ճանաչում վայելելով տարբեր երաժշտական ճաշակ ունեցող մարդկանց շրջանում:

Լուչանո Պավարոտտին մահացել է 2007 թ-ի սեպտեմբերի 6-ին՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից:

Այսօր՝ նրա ծննդյան առթիվ, վերհիշել ենք մեծն երաժիշտի հայտնի մտքերից մի քանիսը:

«Օպերան արվեստի ամենակարեւոր ճյուղերից է: Այն պետք է լսեն ու գնահատեն բոլորը»:

«Երաժշտությունը կարդալով սովորելը նման է օնլայն սիրով զբաղվելուն»:

«Երբ երեխաները վաղ տարիքից չեն ծանոթանում երաժշտությանը, ասես ինչ-որ կարեւոր բան է նրանցից վերցվում»:

«Ես փորձում եմ լինել հնարավորինս ավելի լավը: Ես պայքարում եմ իմ, ոչ թե ուրիշների դեմ»:

«Ինձ համար երաժշտություն ստեղծելը ցանկացած էմոցիայի ամենակատարյալ արտահայտումն է»:

«Պավարոտտի կոչվելը ոչ միշտ է առավելություն»:

«Ավելի լավ ձայն ունենալը չի նշանակում, թե դու ավելի լավ երգիչ ես»:

«Երաժշտություն լսելու համար ուղեղ հարկավոր չէ»:

«Ես պերֆեկցիոնիստ եմ ու միշտ կարծում եմ, որ կարող եմ անել ավելի լավ, քան արել եմ, անգամ, երբ մի բան, իսկապես, լավ է ստացվում»:

«Ինչո՞ւ պետք է լինի էլիտար երաժշտություն: Կներեք, բայց երաժշտությունը պետք է բոլորի համար լինի»:

Աղբյուրը՝ Brainy Quote

Լուսանկարը՝ Sara Krulwich/The New York Times



© NEWS.am STYLE