Սեքսուալ Իրինա Շեյքը՝ ներքնազգեստի գովազդի մահացու ֆոտոսեսիայում

15:14   17 հոկտեմբերի, 2013

Ռուսական մոդել Իրինա Շեյքը մասնակցել է ճանաչված La Clover ապրանքանիշի ներքնազգեստի գովազդի ֆոտոսեսիային: Այս մասին գրում է Egotastic-ը:

Մադրիդյան «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին լուսանկարներում կեցվածք է ընդունում բավական սեքսուալ դիրքերով:


Հիշեցնենք, որ Իրինա Շեյքը La Clover-ի ներքնազգեստի դեմքը դարձավ 2013 թվականի մայիսին: Դրանից հետո ապրանքանիշի ոչ մի նոր հավաքածու առանց Իրինայի չի ներկայացվում:








Մինչ այդ, Շեյքը ներկայացել էր շիկահերի կերպարով: Harpers bazaar ամսագրի Romeo and Juliet fashion story ֆոտոսեսիայում նա հանդես է եկել «Ռոմեո եւ Ջուլիեթ»-ից Ջուլիեթի դերում:

Հիշեցնենք, որ Շեյքն իր Instagram-ում նաեւ լուսանկար էր հրապարակել «Հերկուլես. Թրակիական պատերազմներ» ֆանտաստիկ ֆիլմի նկարահանումների հրապարակից: Ժապավենում նա հանդես է գալիս գլխավոր հերոսի կնոջ դերում: Հերկուլեսին մարմնավորում է Դուեյն Ջոնսոնը, իսկ ֆիլմի ռեժիսորը Բրետ Ռեթներն է:



© NEWS.am STYLE