«Կաղամարի խաղը» սերիալը դարձել է Netflix-ի պատմության ընթացքում ամենահանրաճանաչը

10:09   13 հոկտեմբերի, 2021

Ռեժիսոր Հվան Ջոն Հեքի «Կաղամարի խաղը» հարավկորեական սերիալը դարձել է Netflix-ի պատմության ընթացքում ամենահանրաճանաչը․ նախագիծը պատմում է գոյատեւման դաժան խաղերի մասին։ Տեղեկատվությունը հրապարակվել է ծառայության Twitter-ի հաշվում։

Պրեմիերայի օրվանից (25 օրվա ընթացքում) սերիալը 111 միլիոն դիտում է հավաքել։ Դա նշանակում է, որ «Կաղամարի խաղն» առաջ է անցել ամերիկյան «Բրիջերթոններ» սերիալից, որը ցուցադրության առաջին շաբաթների ընթացքում ընդհանուր առմամբ 82 միլիոն դիտում է հավաքել։

Հարավկորեական սերիալը Netflix-ի թոփը գլխավորել է 90 երկրում եւ ներառվել է ԱՄՆ-ում 18 ամենապահանջված շոուների ցանկում։

 



© NEWS.am STYLE