Թողարկվել է Ջոան Ռոուլինգի նոր գիրքը

11:23   13 հոկտեմբերի, 2021

Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակ, բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը մանկական նոր գիրք է թողարկել, որը ստացել է «Սուրբծննդյան խոճկոր» անվանումը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Նոր ստեղծագործության գլխավոր հերոսը Ջեք անունով յոթամյա տղա է։ Նա առեղծվածային երկիր է մեկնում, ուր սարսափելի հրեշ է ղեկավարում՝ իր սիրելի խաղալիքին՝ Փոք անունով խոճկորին փրկելու համար։ Ջեքին արկածներ եւ ծանր փորձություներ են սպասվում, սակայն նա հանուն ընկերոջ փրկության պատրաստ է ամեն ինչի։

Ռոուլինգը գիրքը նվիրել է որդուն՝ Դեւիդին։ Նա վերջաբանում գրել է, որ խիզախ տղայի մասին պատմության գաղափարն առաջացել է, երբ ինքը երեխաների հետ հանգստանալիս է եղել ավազե լողափին։



© NEWS.am STYLE