Մարդկանց առեւտրի մեջ մեղավոր ճանաչվելուց հետո 517 տոկոսով աճել է ռեփեր Ար Քելիի սկավառակների վաճառքը

12:12   13 հոկտեմբերի, 2021

Ռեփեր Ար Քելիի սկավառակների վաճառը մեծացել է, երբ արտիստին մեղավոր են ճանաչել մարդկանց առեւտրի մեջ, հայտնում է Gazeta.ru-ն։

«Rolling Stone» ամսագրի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Քելիի երգերը սկսել են 22 տոկոսով ավելի հաճախ լսել, իսկ նրա տեսահոլովակների դիտումների քանակն ավելացել է 23 տոկոսով։ Ընդ որում, Apple Music եւ Spotify ծառայությունները հրաժարվել են երգացանկերում օգտագործել Քելիի երգերը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ YouTube-ից ջնջել են Ար Քելիի ալիքները։ Պատճառը մարդկանց առեւտրի, կանանց եւ երեխաների հանդեպ ոտնձգությունների, շորթման, շանտաժի եւ կաշառակերության մեջ նրան մեղավոր ճանաչելն է։ 



© NEWS.am STYLE