«Արեւոտ օր». Մարինկա Խաչատրյանի լուսանկարը

19:42   13 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Մարինկան սպիտակ վերնաշապիկ է կրում, որը համադրել է ժիլետի հետ։ Դերասանուհին արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել, կերպարն ամբողջացրել գլխարկվոր։ «Արեւոտ օր»,- մեկնաբանություններում գրել է Մարինկան։

Ավելի վաղ հրապարակված ֆոտոշարքի համար դերասանուհին սեւ հագուստ էր ընտրել։ Մարինկան արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին։ Երիտասարդ դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել նրան․ «Սիրուն»:



© NEWS.am STYLE