«Իմ կյանքի արեւ». Անաիս Սարդարյանը հիացրել է որդու լուսանկարով

20:45   13 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Անաիս Սարդարյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել ու հիացրել հետեւորդներին։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում պատկերված է դերասանուհու որդին՝ Մոնթեն։ Լուսանկարն արվել է բնության գրկում։ «Իմ կյանքի արեւ, իմ Մոնթե»,- մեկնաբանություններում գրել է Անաիսը: Հետեւորդները փոքրիկին դրական խոսքեր են գրել․ «Սիրուն բալիկ, առողջ լինես», «հրաշք»։

Օրեր առաջ Անաիսը հայտնել էր, որ սպասում է երկրորդ երեխայի ծնունդին։ Դերասանուհին դուստր կունենա եւ արդեն որոշել է՝ ինչ անուն է տալու նրան՝ Լուսե։ «Երանի այսուհետ ամեն լույս աշխարհ եկող հրաշք ապրի ու մեծանա լրիվ այլ հեքիաթային աշխարհում։ Երանի խաղաղ լինի նրանց բոլոր լուսաբացները»,- գրել էր Անաիսը։



© NEWS.am STYLE