«Ձեզ նայելը միայն հաճույք է». Լուսինե Թովմասյանը՝ դստեր հետ

22:43   13 հոկտեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է դստեր՝ Արիանայի հետ։ Լուսինեն գրկել է նրան, մայր ու դուստր լայն ժպտում են։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր են գրել նրան․ «Ձեզ նայելը միայն հաճույք է»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, կադրում ջերմ գրկախառնված էր։ Լուսինեն մեկնաբանություններում օգտագործել էր «սիրելիիս հետ» հեշթեգը։



© NEWS.am STYLE