«Տիկնիկ». Սոնա Մաթեւոսյանի ֆոտոշարքը

21:42   13 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ է կրում, վարդագույն վերնազգեստ։ Սոնան արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են երկարաճիտները։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Տիկնիկ»։

Ավելի վաղ հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում դերասանուհին մուգ գույնի պիջակ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, առանց շպարի էր։ «Ես ինքս ինձ նկարում եմ ու ես գոհ եմ ինքս ինձնից, որպես լուսանկարիչ», - հրապարակումը մակագրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE