Անի Յորգանջյանը Չինաստանից թագով է վերադարձել (ֆոտո)

21:27   17 հոկտեմբերի, 2013

Անի Յորգանջյանը (Անի Լոկը) «Միսս Բիկինի-տիեզերք 2013» հայտնի եւ հեղինակավոր մրցույթից հայրենիք է վերադարձել թագով եւ Miss Personality տիտղոսով: Մրցույթն անցկացվում էր սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 10-ը, Չինաստանում:

Անին Հայաստանի ներկայացուցիչ է ընտրվել World League of Beauty and Fashion-ի հիմնադիր Աշոտ Խաչատրյանի կազմակերպած նախընտրական փուլում հաղթելուց հետո: Ի դեպ, Աշոտ Խաչատրյանը տաղանդներ է հայտնաբերում եւ հայ գեղեցկուհիներին հնարավորություն է տալիս մասնակցել աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներին:

«Նախապատվությունը տրվեց Անիին, քանի որ բոլոր մասնակիցներից նա ամենաշատն էր համապատասխանում այդ դերին: Նա համապատասխան տվյալներ ունի. արտաքին գեղեցկություն, քնքշություն եւ նրբագեղություն: Անին բեմում կարողանում է իրեն դրսեւորել»,- նշեց Աշոտ Խաչատրյանը: Նրա խոսքով, Անին նաեւ Bride of the World-2013 մրցույթին մասնակցելու հրավեր է ստացել: Հենց նա է պատիվ ունենալու Հայաստանը ներկայացնել հեղինակավոր այդ մրցույթին, որն անցկացվելու է նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 17-ը, Թայվանում:

Հիշեցնենք, որ Անի Լոկը հայ հեռուստադիտողին հայտնի է մի շարք տեսահոլովակներից: Վերջինը Նարեկ Մակարյանի հոլովակն է:



© NEWS.am STYLE