Անջելինա Ջոլիին նկատել են նախկին ամուսնու հետ հանդիպման ընթացքում

13:39   13 հոկտեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին նկատել են նախկին ամուսնու հետ հանդիպման ընթացքում, գրում է Daily Mail-ը։ Ի հակառակ սպասումների, խոսքը ոչ թե Բրեդ Փիթի, այլ դերասան Ջոն Լի Միլերի մասին է։  Նա հայտնի է «Տարրական» ֆիլմում Շերլոք Հոլմսի դերով, նկարահանվել է նաեւ «Ասեղի վրա», «Ֆրանկեշտեյն» եւ եւս 50 ֆիլմերում ու սերիալներում կատարած դերերով։ 

Ջոլիին եւ Միլերին նկատել են Բեւեռլի Հիլզի ռեստորաններից մեկում։ Ընթրիքից հետո զույգը հեռացել է Միլերի մեքենայով։

Հունիսին Ջոլիին նկատել են Նյու Յորքում գտնվող Միլերի բնակարանի մոտ՝ գինու թանկարժեք շիշը ձեռքին։ Նա նախկին ամուսնու տունը լքել է մի քանի ժամ անց։

Սեպտեմբերին Ջոլին խոստովանել է, որ դերասան Բրեդ Փիթի հետ ամուսնության ընթացքում վախենում էր երեխաների անվտանգության համար։ Այս ամիս հաղորդվում էր, որ Փիթն ու Ջոլին մտադիր են շարունակել դատական գործընթացը, որը կապված է նրանց երեխաների խնամակալության հետ։ Ջոլիի եւ Փիթի ամուսնալուծության գործընթացը շարունակվում է 2016թ.-ից։

Լուսանկարը՝ Axelle/Bauer-Griffin/FilmMagic, BackGrid



© NEWS.am STYLE