«Ո՞վ է այսպես ապրում». Քիմ Քարդաշյանի յոթամյա դուստրը քննադատում է նրան տան տարօրինակ ինտերիերի պատճառով

18:14   13 հոկտեմբերի, 2021

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատմել է երեխաների դաստիարակության խնդիրների մասին։ Ավագ դուստրը՝ Նորթ Ուեսթը, փորձելով նեղացնել մայրիկին, հայտարարում է, որ «տունը տգեղ» է։ People-ի հաղորդմամբ՝ 40-ամյա գործարարը, մոդելն ու հեռուստաաստղը խոստովանել է, որ յուրաքանչյուր անգամ, երբ ինքն ու դուստրը վիճում են, վերջինս հայտարարում է․ «Քո տունը տգեղ է։ Այն ամբողջությամն սպիտակ է։ Ո՞վ է այդպես ապրում»։

Քարդաշյանի խոսքով՝ դուստրն այդ կերպ փորձում է նեղացնել իրեն, ինչը նրան հաջողվում է, քանի որ Քիմը շատ է սիրում իր տունը։

Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը, որի արժեքը գնահատվում է 60 միլիոն դոլար, Քիմն ու նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը (որից Քիմն այժմ բաժանվում է) կառուցել են մինիմալիստական ոճով։ Վերանորոգումը տեւել է վեց տարի։

Ավելի վաղ համացանցի շատ օգտատերեր քննադատել էին տան ինտերիերը՝ այն համեմատելով հիվանդանոցի կամ դիահերձարանի հետ, ինչպես նաեւ այն կյանքից զուրկ եւ անհարմար անվանելով։



© NEWS.am STYLE