Աշերը չորրորդ անգամ հայր է դարձել

16:13   13 հոկտեմբերի, 2021

Երգիչ Աշերը չորրորդ անգամ հայր է դարձել եւ այդ մասին հայտնել իր Ինստագրամյան էջում։

42-ամյա երաժիշտը, հայտնելով ընտանիքում համալրման մասին, գրել է․ «Ողջույն, իմ անունը Սիր Կաստրելո Ռայմոնդ է։ Համալրում ընտանիքում։ Ես ծնվել եմ 2021թ․-ի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 18:42-ին, կշռում եմ 3,5 կիլոգրամ։ Լսիր իմ մռնչյունը»։

View this post on Instagram

A post shared by Usher (@usher)

Մեկ տարի առաջ ծնվել է զույգի դուստրը՝ Սովերեն Բոն։ Երգիչը նաեւ երկու որդի ունի, որոնք ծնվել են նախկին կնոջ՝ Թամեքի Ֆոսթերի հետ հարաբերությունների ընթացքում՝ 13-ամյա Աշերը եւ 12-ամյա Նավիդը։



© NEWS.am STYLE