Ռուսաստանում հոգեբանները կստուգեն, թե ինչպես է «Կաղամարի խաղը» սերիալն ազդում երեխաների վրա

17:45   13 հոկտեմբերի, 2021

Ռուսաստանի հանրային պալատի անդամ, «Անվտանգ համացանցի լիգայի» տնօրեն Եկատերինա Միզուլինան կստուգի մեգահայտնի «Կաղամարի խաղը» սերիալը։

«Հիմնական խնդիրն այն է, որ նույնիսկ տարիքային սահմանափակման դեպքում այդ սերիալները, միեւնույն է, կդիտեն երեխաները։ Ինչպեսեւ «18+» նշումով մյուս ֆիլմերը՝ առցանց կինոթատրոններում։ Հենց այդ հարցով էլ հարկավոր է զբաղվել»,- նշել է անվտանգ համացանցի լիգայի տնօրենը։

Միայն Ռուսաստանում չեն մտահոգված դաժան սերիալի ազդեցությամբ։ Բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ որոշ դպրոցներ ծնողներին նամակներ են ուղարկում՝ խնդրելով երեխաներին արգելել դիտել «Կաղամարի խաղը» սերիալը։ Նույնը կարելի է տեսնել նաեւ Բելգիայում։ Երեխաներն այնտեղ սովորություն են դարձրել դասամիջոցների ընթացքում «կաղամար» խաղալ։ Ճիշտ է, պարտվողներին առայժմ չեն սպանում։

Անվտանգ համացանցի լիգան ստեղծվել է 2011թ․-ին հայտնի քաղաքական գործչի դստեր՝ Ելենա Միզուլինայի հետ։ Կազմակերպության կայքում նշվում է, որ դրա նպատակը վտանգավոր բովանդակությունն արմատապես վերացնելն է։



© NEWS.am STYLE