Մեգան Մարքլն ու արքայազն Հարին չեն պատրաստվում իրենց դստերը մկրտել անգլիական եկեղեցում

19:18   13 հոկտեմբերի, 2021

Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը դստերը՝ Լիլիբեթին Մեծ Բրիտանիայում չեն մկրտի, պնդում են Բուքինգհեմյան պալատին մոտ կանգնած աղբյուրները, հայտնում է The Daily Telegraph-ը։

Թագավորական ընտանիքի որոշ անդամներ մտահոգված են այդ փաստով եւ ենթադրում են, որ այդ դեպքում փոքրիկը կարող է երբեք չտեսնել նախատատին՝ Եղիսաբեթ Երկրորդին։

Ինսայդերներից մեկը հայտնել է․ «Մկրտությունը Մեծ Բրիտանիայում չի լինի։ Դա, վստահաբար, տեղի չի ունենա»։ Մյուսը նշել է, որ Լիլիբեթե Դիանա Մաունթբեթեն-Վինձորի՝ Մեծ Բրիտանիայում մկրտվելու հավանականությունը «ծայրահեղ փոքր» է։

Մեգանը եւ Հարին երկուամյա որդուն՝ Արչիին, մկրտել են Վինձորում։ Պարբերականի կարծիքով՝ նրանք փոքրիկ Լիլիբեթին մկրտեն Կալիֆոռնիայի տնից ոչ հետու գտնվող եկեղեցում։



© NEWS.am STYLE