«Շքեղ». Սոֆի Մխեյանի երեկոյան լուքը

23:43   13 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Սոֆին սպիտակ զգեստ է կրում։ Երգչուհին հավաքել է մազերը, արտահայտիչ շպար ու հետաքրքիր աքսեսուար ընտրել։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու դրական խոսքեր են ուղղել Սոֆիին․ «Գեղեցկուհի», «աղջիկ-կրակ», «շքեղ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին սեւ հուդի էր կրում, որը համադրել էր գունավոր վերնազգեստի հետ։ Սոֆին հավաքել էր մազերը, բնական շպարով էր։ Կերպարն ամբողջացրել էր վառ աքսեսուարը՝ գլխարկը։ «Կարմիր գլխարկը»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE