Քարդի Բիի ամուսինը երգչուհուն ծննդյան օրվա առիթով շքեղ առանձնատուն է նվիրել

20:03   13 հոկտեմբերի, 2021

Ռեփեր Քարդի Բին 29-ամյակն աղմկոտ երեկույթով նշել է Լոս Անջելեսում, ուր հրավիրել էր մտերիմներին եւ հանրաճանաչ ընկերներին։ Աստղի ամուսինը՝ ռեփեր Offset-ը, որոշել է զարմացնել սիրելիին եւ մեծ անակնկալ է պատրաստել։

Քարդի Բին իր Ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է ամուսնու նվերը՝  մի քանի լողավազան եւ վեց ննջասենյակ ունեցող շքեղ առանձնատուն։ Քարդին խոստովանել է, որ ժամանակ առ ժամանակ ամուսնուն ասել է անշարժ գույքի տեսքով ներդրում կատարելու ցանկության մասին։ Սակայն նրան թվացել է, թե Offset-ը համաձայն չէ այդ գաղափարի հետ եւ ցանկանում է այլ ներդրում կատարել։ 

View this post on Instagram

A post shared by Cardi B (@iamcardib)

«Չեմ կարողանում հավատալ սրան։ Նախ, ես այնքան երջանիկ եմ, որ դու իսկապես լսել ես ու ոչ թե պարզապես ժպտացել ու գլխով արել, որ ես դադարեի խոսել։ Երկրորդ, դու չես կարծել, որ իմ ներդրումային գաղափարները վատն են։ Երրորդ, ես ուրախ եմ, որ դու օգնություն ես խնդրել հորիցս։ Դու, իմ հայրն ու փոքրիկն իմ կյանքի ամենակարեւոր տղամարդիկ եք»,- նշել է երգչուհին։

Offset-ը եւս ջերմ խոսքեր չի խնայել։ Նա հրապարակային շնորհավորել է կնոջն ու իր էջում նրան սեր խոստովանել։

Լուսանկարը՝ Getty Images

 



© NEWS.am STYLE