Դատարանը մերժել է 11 տարվա չվճարված արձակուրդի վերաբերյալ Վոլոչկովայի հայցն ընդդեմ Մեծ թատրոնի

22:12   13 հոկտեմբերի, 2021

Մոսկվայի Տվերյան դատարանը չի բավարարել է բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հայցն ընդդեմ Մեծ թատրոնի՝ նրան չվճարված 11 տարվա արձակուրդի տրամադրումը ապօրինի ճանաչելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է РИА Новости -ն՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Վոլոչկովան Instagram-ում հայտնել էր, որ հայց է ներկայացրել Մեծ թատրոնի ղեկավարության դեմ: 2003թ. թատրոնից հեռացումը պարուհին ավելի ուշ մամուլի ասուլիսի ժամանակ անվանել է «անօրինական» եւ «անարդար»: Նրա խոսքով՝ աշխատանքից ազատվելիս թատրոնը պետք է իրեն վճարեր այն գումարը, որը նա չի ստացել։

Մայիսին Վոլոչկովան պատմել էր Մեծ թատրոնում տարածված մարմնավաճառության մասին եւ մշակութային հաստատությունը համեմատել պոռնկատան հետ: Նա հայտնել է, որ պատանի արտիստուհիներին իբր ստիպել են ինտիմ ծառայություններ մատուցել արտասահմանում թատերախմբի հյուրախաղերի ժամանակ:



© NEWS.am STYLE