Rolling Stones-ը չի կատարի իր հիթերից մեկը՝ երգի տեքստում ռասիզմի պատճառով

23:09   13 հոկտեմբերի, 2021

Rolling Stones-ը չի ներկայացնի իր՝ Brown Sugar սուպերհիթն ամերիկյան շրջագայության ժամանակ, գրում է LA Times -ը՝ վկայակոչելով խմբի կիթառահար Քիթ Ռիչարդսին։

Նշվում է, որ 1970 թվականին գրված հանրահայտ երգից հրաժարվելը կապված է ստեղծագործության տեքստում ստրկության եւ սեւամորթ կանանց մասին ռասիստական արտահայտությունների մեղադրանքների հետ:

«Նրանք ի՞նչ է չեն հասկացել, որ սա ստրկության սարսափների մասին երգ է», - մտածում է 77-ամյա Ռիչարդսը։ Նա հույս ունի, որ խումբը դեռ կարող է վերադառնալ հիթի կատարմանը։

Միք Ջագերն իր հերթին սեթ-թերթիկից երգի դուրսբերումը բացատրել է հիթի հոգնածությամբ։ «Մենք նվագում էինք Brown Sugar-ը 1970-ից սկսած յուրաքանչյուր համերգի ժամանակ, երբեմն մտածում ես, դե, դա թող դեռ սպասի։ Կարող ենք վերադարձնել այն», - ասել է նա։



© NEWS.am STYLE