Սուպերմոդել Ադրիանա Լիման՝ Victoria’s Secret-ի նոր օծանելիքի գովազդում

16:08   17 հոկտեմբերի, 2013

Բրազիլացի 33-ամյա սուպերմոդել Ադրիանա Լիման դարձել է Victoria's Secret հայտնի ապրանքանիշի կանացի նոր օծանելիքի դեմքը:

 

Օծանելիքը կոչվում է Night: Գովազդային հոլովակը դեռեւս պատրաստ չէ, սակայն համացանցում արդեն նկարահանումներից տեսանյութ է հայտնվել:

 

Ծաղկային-արեւելյան բույրը ստեղծելու համար ներշնչանքի աղբյուր են դարձել սուպերմոդելների գիշերային երեկույթները:

 

Հիշոցնենք, որ վերջերս Լիման հերթական գեղեցիկ տիտղոսին էր արժանացել: Victoria's Secret-ի երկրպագուների վարկանիշով, Ադրիանայի փորը ճանաչվել է ամենասեքսուալն ու գեղեցիկը ապրանքանիշի բոլոր մոդելներից:

Ադրիանա Լիման, ով երկու հրաշալի դուստր ունի՝ Վալենտինան եւ Սիենան, ավելի վաղ մասնակցել էր Garage-ի գովազդային արշավի նկարահանումներին:



© NEWS.am STYLE