Յուլյա Ֆինկը՝ ոճային կերպարում

11:41   14 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել, որոնցում ներկայացել է աշնանային ոճային կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երկու երեխաների երիտասարդ մայրիկը կրում է զոլավոր բլուզ, սպիտակ գույնի կիսաշրջազգեստ, ինչն էլ համադրել է լայնեզր գլխարկի եւ երկարաճիտների հետ։ Կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից հաղորդավար Արտյոմ Կարապետյանի կինը գրառում չի կատարել, սակայն հեշթեգերում նշել է․ «հոկտեմբեր»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Յուլյան սեւ գույնի հագուստ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու բնական շպարով էր։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ արեւանին ակնոց, ոճային ակնաջօղեր։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու դրական խոսքեր ուղղել Յուլյային․ «Տիկնիկ»։



© NEWS.am STYLE