«Այստեղ դժբախտ են բոլորը». Բոգոմոլովը մեկնաբանել է Սոբչակի մասնակցությամբ վթարը եւ արգելափակել հրապարակումը մեկնաբանելու հնարավորությունը

10:31   14 հոկտեմբերի, 2021

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի ամուսինը՝ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը, մեկնաբանել է Սոչիում կնոջ մասնակցությամբ տեղի ունեցած մահվան ելքով վթարը։ Հրապարակումն արվել է Բոգոմոլովի Ինստագրամյան էջում։

Նա տեղի ունեցածը սարսափելի է անվանել անձի մահվան պատճատով։ Եվ այդ ֆոնին ինչ-որ բան ասելն անիմաստ է։

«Այստեղ դժբախտ են բոլորը՝ ե՛ւ մահացածների հարազատները, ե՛ւ վարորդը, ե՛ւ փրկվածները։ Բոլորը զոհ են դարձել։ Բայց այստեղ վերջին տականքները  նրանք են, ովքեր ողբերգությունն օգտագործում են՝ հաշիվներ մաքրելու եւ խրատ կարդալու համար»,- գրել է Բոգոմոլովը։

Սոբչակի կողմից վարձակալված «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել հոկտեմբերի 9-ին։ Վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել «Volkswagen»-ի, որը հարվածի արդյունքում հարվածել է միկրոավտոբուսի։ Մահացել է մի կին, երկու մարդ տուժել է։



© NEWS.am STYLE